Ողջույն

Սիրելի այցելու,

Բարի գալուստ Հայաստան: Դուք հաճելիորեն կզարմանաք, երբ բացահայտեք մեր հնամյա երկրի պատմական վայրերն ու մշակութային հուշարձանները: Մեր շրջագայությունները ձեզ կպարգևեն քաղաքակրթության օրրաններից մեկի հետ կապված անմոռանալի հուշեր:

Մենք աշխատում ենք ձեզ համար և ձգտում ենք ձեզ տալ առավելագույնը: Վստահեք մեզ, և հնագույն հայկական հողի վրա անցկացրած օրերը մշտապես կմնան ձեր հիշողության մեջ: Ձեր գոհունակությունը երաշխավորված է` մանավանդ հաշվի առնելով մեր ծառայությունների մատչելի գները:

Ահա վերջերս Հայաստան այցելած և մեր ծառայություններից օգտված հյուրերից մեկի` Էնդրյու Դեմիրճյանի կարծիքը.
«Տեսարժան վայրերի շրջագայությունները ցնցող էին, հետաքրքիր էր ուխտագնացությունը դեպի Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա պետության եկեղեցիներ ու հուշարձաններ, իսկ ժողովրդի հյուրասիրությունը իսկապես բացառիկ էր: Մի խոսքով` մենք հիանալի ժամանակ անցկացրինք»:

Այլ կարծիքների համար սեղմեք այստեղ:

Արման Հարությունյան
«Ռեալ Վոյաժի» հիմնադիր


 
  Copyright © 2007 Real Voyage LLC. All rights reserved. Site developed by Prime Technology.