|
Հյուրանոցներ
Արմենիա Մարիոթ Գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում: Հարմարությունները` միջազգային հեռախոսակապ և ֆաքս, համակարգչային ծառայություններ, ինտերնետ, գեղեցկության սրահ, երկու ռեստորան, բարեր և սրճարաններ, որոնք բաց են մինչև կեսգիշեր: Գոլդեն Թյուլիփ Գտնվում է Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակից 100 մ հեռու, Աբովյան փողոցի վրա: Հարմարությունները` ռեստորան, խանութ-սրճարան, դիսկո բար, խաղասրահներ, մարզասրահ` սաունայով, լողավազան, սոլյարի, ձմեռային այգի` շատրվաններով: Արարատ Գտնվում է Երևանի կենտրոնում: Հարմարությունները` «Նոյ» ռեստորան, բար «Պիանո»` կենդանի ջազ երաժշտությամբ, ինտերնետ, լվացքատուն, քիմ. մաքրում, բիզնես կենտրոն, կոնֆերանսների երկու դահլիճ, ծածկված լողավազան և սաունա: Մետրոպոլ Գտնվում է Երևանի կենտրոնում: Հարմարությունները` ռեստորան, բար-նախասրահ, բիզնես կենտրոն, երկու սաունա, լողավազան, մարզասրահ, մերսման սենյակ, վարսավիրանոց, կոնֆերանսների 80 հոգանոց դահլիճ: Անի Պլազա Գտնվում է Երևանի կենտրոնում: Հարմարությունները` լվացքատուն, բուժօգնության սենյակ, տարադրամի փոխանակման կետ, ավտոմեքենաների վարձույթ, մարզասրահ: Ավիատրանս Գտնվում է Երևանի կենտրոնում: Հարմարությունները` անվտանգ պահպանման արկղեր, ավտոմեքենաների վարձույթ, բիզնես կենտրոն, լվացքատուն, ռեստորան, կոնֆերանսների 60 և 70 հոգանոց դահլիճներ: Արմա Գտնվում է Նորքի գեղատեսիլ բլրի վրա, մեքենայով քաղաքի կենտրոնից 15 ր հեռավորության վրա: Հարմարությունները` ռեստորան, սաունա, ջակուզի, լողավազան, միջազգային հեռախոսակապ և ինտերնետ: Հրազդան Գտնվում է Հրազդան գետի ափին, մեքենայով քաղաքի կենտրոնից 10 ր հեռավորության վրա: Հարմարությունները` կոնֆերանսների և բանկետների 200 հոգանոց դահլիճ, լվացքատուն, քիմ. մաքրում, բար, բիլիարդի սենյակ, բիզնես կենտրոն: Կոնգրես Գտնվում է Երևանի կենտրոնում: Հարմարությունները` հանդիպումների երկու դահլիճ, կոնֆերանսների 150 հոգանոց դահլիճ, «Վենետիկ» սրճարան-բար, «Ռաֆաելլո» ռեստորան, մարզասրահ, սաունա և բացօթյա լողավազան: |
|||
| Copyright © 2007 Real Voyage LLC. All rights reserved. Site developed by Prime Technology. |